Մոտ մեկ տարի է ինչ Ջուլիետա Խալաթյանը չի կարողանում հաշտվել որդու՝ Արտյոմի մահվան հետ։ 2018 թվականի նոյեմբերի 25-ի ողբերգական դեպքից հետո, տիկին Ջուլիետայի խոսքով, կյանքը կորցրեց ոչ միայն բոլոր գույները, այլ ապրելը դարձրեց շատ ավելի դժվար: Ջուլիետան կասկածի տակ է դնում որդու՝ Արտյոմի հետ կատարվածը։ Ներքին ձայնը հուշում է, որ կատարվածը չէր կարող դժբախտ պատահար լինել։