redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61701988 թվականի երկրաշարժը Գրիգորից ու նրա ընտանիքի անդամներից խլեց իրենց միակ կացության վայրը ու մինչ այսօր ընտանիքը չի կարողանում ստանալ իր հասանելիքը: Հինգ տարի առաջ Գրիգորն ու Փառանձեմը հանդիպեցին և այդ հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկուսն էլ ունեին արդեն հասուն երեխաներ ու փոխհամաձայնության գալով, որոշեցին միասին կառուցել իրենց ապագան: Փառանձեմի համար հարմար տարբերակ էր ապրել Գրիգորի ընտանիքի հետ, իսկ Գրիգորի ու մայրիկի համար Փառանձեմն էր հարմար տարբերակ հոգսաշատ առօրյան թեթևացնելու համար: