redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702015 թվականի սեպտեմբերի 3–ին հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոսյանն առողջական խնդիրներ ուներ, բայց ծառայությունից չէր հրաժարվում։ Առաջին գիծ միշտ իր կամքով էր գնում. չէր ուզում մենակ թողնել երիտասարդ նորակոչիկներին։ Գյուղում բոլորը արդեն տեղյակ էին, որ համագյուղացի Հայկ Թևոյանը հակառակորդի գնդակից զոհվել է, սակայն ոչ ոք համարձակություն չուներ այդ մասին հայտնելու կնոջը` Ջավահիր Հակոբյանին: Ամուսնու կորստի հետ դեռ չհամակերպված երիտասարդ կինը մտածում է, թե ինչպես է միայնակ հոգալու երեխաների կարիքները։ Թևոսյանների ավագ որդին՝ Կառլենը հոր կորստից հետո մի քանի օրվա մեջ մեծացավ ու հասկանում է, որ ինքն է հիմա մոր գլխավոր օգնականը, նաեւ ինքը պիտի ավարտին հասցնի Հայկի կիսատ թողած գործերը։