redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Արմավիր մարզի Հայթաղ գյուղի իր պապական տանն է ապրում Գրիգոր Մկրտչյանը կնոջ Մարգարիտի և որդու Էդգարի հետ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Գրիգորը առանց երկար մտածելու մեկնեց Արցախ։ Իսկ էդգարը որպես ժամկետային զինծառայող պաշտպանում էր հայրենիքի սահմանները։ Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած Էդգարը չլքեց մարտի դաշտը և միայն հրադադարից հետո դիմեց բուժօգնություն ստանալու համար։ Այսօր Գրիգորն ու կինը` Մարգարիտը մտահոգված են Էդգարի օր օրի խորացող առողջական խնդիրներով: