redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ամուսնուց հեռու Եղսապետ Փափազյանը միայնակ է մեծացրել երկու որդիներին, բայց այսօր տղաների առողջական խնդիրները տիկին Եղսապետին փաստի առաջ են կանգնեցրել: Հոգեկան խնդիրներ ունեցող 44-ամյա Հակոբը այժմ հոգեբուժարանում է։ 67-ամյա կինն ապրում է երկու որդիներից ավագի՝ 45-ամյա Աբրահամի հետ։ Մայր ու որդի ամեն օր ոտքով գնում են բարեգործական ճաշարան, որպեսզի ստանան օրվա իրենց բաժին տաք սննունդը։