redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6131Դպրոցի դասընկերները միջնորդի միջոցող նորից ծանոթացան, շփվեցին ու կարճ ժամանակում որոշեցին ընտանիք կազմել։ Սկզբում զույգը ապրում էր ամուսնու ծնողների հետ։ Այդ ժամանակ ընտանիքում վեճերը ամենօրյա էին ու սովորական։ Դրանք վերացնելու նպատակով Սիրանուշն ու Վարդանը որոշեցին առանձնանալ, սակայն հին հարցերին ավելացան նորերը։
Զույգը երկու երեխաների հետ ապրում է Գյումրու ծայրամասում տեղադրված տնակում, որտեղ պայմանները այնքան վտանգավոր են, որ հարևանությամբ ապրող բոլոր ընտանիքները հեռացել են այդ տեղանքից։ Այդ հատվածով անցնում է Գյումրու գետակը, որի մեջ այնքան աղբ կա, որ ամբողջ տարածքում գարշահոտություն է տիրում և դա կարող է բազմաթիվ առողջական խնդիրների հիմք լինել։
Ընտանիքի հայրը ունի խոսքի խանգարում, սակայն նա միշտ պնդում է՝ կնոջը հանդիպելուց հետո այն որոշ չափով վերականգնվել է։