Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Հոգուս հոգսը | Kisabac Lusamutner
  • July 14, 2022

Հոգուս հոգսը

$ 5.00 DONATE NOW

Տարիներ առաջ Էդուարդը քրտնաջան աշխատանքով ստեղծեց այս տունը, որտեղ էլ կնոջ հետ մեծացրեց երկու որդիններին: 2021թվականին Էդուարդի կնոջ առողջական վիճակը վատթարացավ։ Սովորական թվացող վարակը խլեց Գոհարի կյանքն ու Էդուարդին միայնակ թողեց առողջական խնդիրներ ունեցող որդու՝ Գագիկի հետ: Օր օրի ավելի է բարդանում 26-ամյա Գագիկի առողջական խնդիրները, իսկ 72-ամյա միայնակ տղամարդն իրեն անզոր է զգում ստեղծված իրավիճակում: Երևանի Շենգավթ վարչական շրջանում իր ձեռքերով կառուցած տանը խնամքի կարիք ունեցող Էդուարդը խնամում է առողջական խնդիրներ ունեցող որդուն, բայց հոգսն ու վախը սրտում սպասում է, որ իրենից հետո Գագիկը կմնա մեն մենակ: