Գյումրիում բոլորը գիտեն Թագուհուն և Կարենին: Նրանց կարելի է հանդիպել մուրացկանությամբ զբաղվելով քաղաքի տարբեր փողոցներում և հատկապես Յոթ Վերք եկեղեցուն հարող տարածքում: Արդեն 11 տարի Թագուհին գումար էր մուրում իր երեխաների կարիքները հոգալու համար, իսկ Կարենն ունի նաև մուրացկանության իր սեփական պատճառները: