redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Վաչագանի ու Անուշի ամուսնական կյանքում ամեն ինչ ընթանում էր իր հունով, սակայն Վաչագանի խոսքերով երրորդ երեխայի ծնվելուց հետո կնոջ պահվածքը միանգամից փոխվեց: Թողնելով երեք անչափահաս երեխաններին կնոջ խնամքին Վաչագանն իր ուժերից ավելի է փորձում անել, որպեսզի հասցնի լուծել օրվա հացի խնդիրը: Վանաձորում այս վարձակալած բնակարանում իր խնդիրների հետ Վաչագանը մնացել է միայնակ, իսկ հոգսերն օր օրի ավելանում են: Ամեն օր ավելի է սրվում Վաչագանի կնոջ առողջական խնդիրները, իսկ ճարահատված 41-ամյա տղամարդը արդեն չի կարողանում հասկանալ, թե ինչպես և որ խնդիրն է ավելի առաջնային լուծում պահանջում: