redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Մայիսն ու Նարինեն մինչ միմյանց հանդիպելն արդեն ունեցել էին չստացված ամուսնություններ, բայց 12 տարի առաջ որոշեցին միասին կառուցել իրենց ընտանիքը: Սակայն անցյալի խնդիրները տեղ են գտել նաև Մայիսի ու Նարինեի ներկայում, և զույգն այսօր առաջնահերթ մտածում է Նարինեի երեխաներին մանկատնից տուն վերադարձնելու մասին: Մայիսը անցյալում կատարված անցանկալի դրվագները ցանկանում է մոռացության մատնել և մոռացության է մատնել նաև իր երկու որդիներին ու անհանգստացած է իր ներկայիս ընտանիքի խնդիրներով: