Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Մեղավոր շեշտեր | Kisabac Lusamutner
https://www.youtube.com/watch?v=9nRsI3elaj0
  • March 23, 2020

Մեղավոր շեշտեր

$ 5.00 DONATE NOW

Նախորդ տարի Արմավիրի մարզում տեղի ունեցած դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ Մայրը աղջկան բժշկի էր տարել ու պարզել՝ 13-ամյա երեխան 22 շաբաթական հղի էր։ Ընտանիքի անդամների պնդմամբ աղջկա հետ կատարվածը սեռական բռնություն է և աղջկա հետ իր համադասարանցիններն են սեռական հարաբերություններ ունեցել, բայց քրեական գործում ի հայտ եկած նոր հանգամանքներն ապացուցեցին՝ կասկածյալ համարվող երկու համադասարանցիներից և ոչ մեկը չի հանդիսանում ծնված երեխայի հայրը։ Փոքրիկը հիմա չի ապրում իր փոքրիկ մայրիկի հետ, քանի որ ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, տան անդամներից շատերն էլ առողջական խնդիրներ ունեն։ 14 տարեկանում մայրացած աղջիկը երկրի թիվ մեկ թոք շոուի նկարահանող խմբին պատմել է դեպքի մանրամասները ու արել նոր բացահայտումներ, որոնք մինչև այժմ թաքցվել են իրավապահ մարմիններից։