redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702017 թվականին Հռիփսիմեի պապական տան հարևանությամբ եկան նոր բնակիչներ ու ամեն բան խառնվեց իրար։ Հին բնակիչներն ու նորերը չեն կարողանում կիսել տների միջև եղած 1 մետր տարածությունը ու դրա պատճառով նրանց օրերը սկսվում են վիճաբանությամբ և ավարտվում՝ նյութական վնասներով ու ֆիզիկական բռնությամբ։ Հռիփսիմեն պնդում է՝ պայքարելու մինչև վերջ, քանի որ հենց այդ տարածքով է իրականացվում տան ելքն ու մուտքը, իսկ նոր հարևանները փորձում են փակել տուն տանող միակ ճանապարհը։