redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ընտանիքի բոլոր անդամների կարծիքով նրանց բոլոր խնդիրների հիմքում իրենց վատ պայմաններով կացարանն է։ Յուրաքանչյուրը երազում է ունենալ իրենց սեփական փոքրիկ անկյունը ու ամեն ինչ սկսել սպիտակ էջից, բայց խնդիրների պատճառները ավելի խորքային են։
Գրիգորյանների ավագ որդին՝ 21 ամյա Վարդանը ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Ժամանակ առ ժամանակ նրա վարքագիծը անկառավարելի է դառնում, որի ընթացքում նա անգիտակցաբար վնասում է իրեն շրջապատող մարդկանց, երբեմն նաև իրեն։
Ընտանիքի առողջական ու սոցիալական խնդիրները օր օրի ավելանում են ու բարդանում։ Նրանցից յուրաքանչյուրն էլ իր պատճառներն ունի այդ բնակարանում իրեն երջանիկ չզգալու համար։