• September 23, 2020

Միշտ ուրիշինը

$ 5.00 DONATE NOW

Լիլիթը ամուսնացավ Ռուստամի հետ՝ իմանալով, որ ապրելու են ուրիշի տանը։ Մինչև այսօր նրանք ուրիշի տնից տեղափոխվում են նորից ուրիշի տուն։ Ընտանիքում աշխատում են Լիլիթն ու Ռուստամը, բայց միևնույն է նրանք չեն հասցնում ապահովել իրենց 3 երեխաներին օրվա հացով։ Երեխաների մոտ ախտորոշված է թերսնուցում։ Նրանցից մեկը 5 տարեկան է, բայց նրա քաշը մի քանի անգամ ցածր է ըստ նրա տարիքային քաշի նորմայի շեմից։ Սա հետևանքն է այն ամենի, որ ընտանիքում լինում են օրեր, երբ և՛ ծնողները, և՛ առավել ևս 3 անչափահաս երեխաները օրերով մնում են սոված։