redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Երեք անչափահաս երեխաների մայրը` Ռուզաննա Ապրեսովան, 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրեց ամուսնուն, սակայն շարունակեց հավատալ, որ ամուսինը պատերազմից կվերադառնա … 2021 թվականին ամուսնու մասունքները ստանալու հետ մեկտեղ` Ռուզաննան կորցնում է ապրելու ցանկությունը և միայն երեք անչափահաս երեխաներն են, որ նրան ուժ են տալիս ապրելու և կյանքը շարունակելու: Կատարյալ թվացող այս ընտանիքի երջանկությունը խարխլվում են ամուսնությունից գրեթե 10 տարի անց: Ռուզաննան` 3 անչափահաս երեխաների մայրը, չէր էլ պատկերացնում, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը գալու է ժամանակ, երբ միայնակ կկրի իր ուսերին: