redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ամուսնու մահը չխանգարեց Ծաղիկին միայնակ ոտքի կանգնեցնել երկու որդիներին, սակայն հոր կորուստը ծանրացրեց Արսենի առողջական վիճակը: Թաթախված լինելով խնդիրների մեջ Ծաղիկը, Հայաստանում միայնակ թողնելով Արսենին, մեկնեց Ռուսաստանի Դաշնություն աշխատելու, բայց կարճ ժամանակ անց ստիպված եղավ վերադառնալ: Ծաղիկին թև ու թիկունք էր ամուսինը և ամուսնու մահից հետո փոքր որդու մոտ բարդացան առողջական խնդիրներ ու այսօր Ծաղիկը չի կարողանում 36 տարեկան որդուն միայնակ թողնել տանը ու մնացել է առանց աշխատանքի: