redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617020 տարի շարունակ հարազատ մորից հեռու՝ տատի խնամքի տակ ապրող Մարիամը մի օր որոշեց տեղափոխվել մոր տուն ու ապրել նրա հետ, բայց կարճ ժամանակ անց 23-ամյա աղջկա առողջական վիճակը միանգամից վատացավ։ Այսօր Մարիամը չկա։ Հասմիկը պնդում է՝ պատճառը առողջական խնդիրներն էին, բայց ազգականները վստահ են, որ դեպքի միակ մեղավորը հարազատ մայրն է և նրա դաժան վերաբերմունքը դստեր նկատմամբ։ Հասմիկի բարեկամները ու նախկին հարևանները փաստում են, որ մայրը աղջկան դիտավորյալ պահում էր վատ պայմաններում ու օրեր շարունակ չէր կերակրում։
Մարիամի մեծ քույրը՝ Ծովինար Հայրապետյանը ևս եկել է պատմելու քրոջ ու մոր հարաբերությունների մասին և ասելու՝ ով է նրա համար այս պատմության մեղավորը։