31-ամյա Անեչկայի կյանքում հանդիպած երկու տղամարդկանց անուններն էլ Սամվել էր, բայց Անեչկայի խոսքերով առաջին Սամվելը անհաջող էր, իսկ երկրորդը՝ հաջողված: Երկրորդ ամուսնու՝ Սամվելի հետ Անեչկան 2014 թ.-ին Մուշ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում ապրելու իրավունք ստացավ, սակայն հերթական անգամ պարզ դարձավ, որ բնակարանը միայն իրենցը չէ: