redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Իրար կողք կողքի ապրող հարևանների հարաբերությունները հողատարածքի պատճառով այնքան է վատացել, որ մեկը մյուսին համարում է իրեն թշնամի։
Գյուլիզարի պնդմամբ վեճերը սկսվեցին, երբ նա ու իր տղան նոր տուն գնեցին։ Երկու հարևաններ այդ հողատարածքի վրա գտնվող անասնագոմը ոչ մի կերպ չեն կարողանում կիսել։ Կողմերից մեկը ասում է, որ ապօրինի կերպով իր տարածքում շինություն է կառուցված, իսկ մյուսը պնդում է՝ ամեն բան օրինական ճանապարհով է կատարված և այդ շինության միակ սեփականատերը հենց ինքն է։
Այս խնդրին անդրադարձել նաև համայնքապետարանը՝ առաջարկելով կիսել հողատարածքը, սակայն կողմերը չեն համաձայնել։ Գյուլիզարն էլ պնդում է՝ ամեն բան անելու է, որ վերադարձնի այդ հողատարածքը, որի օրինական միակ սեփականատերը ինքն է։