redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Մշտական ապրելու տեղ չունենալով Տիգրանը իր ընտանիքի հետ անընդհատ տնից տուն է տեղափոխվում։
Տիգրանի ամբողջ կյանքի ընթացքում կատարած ծանր ֆիզիկական աշխատանքը իր առողջության վրա հետք է թողել։ Հիմա նա չի կարողանում աշխատել ու հոգալ ընտանիքի հոգսերը։ Ընտանիքում հայրը միակը չէ, որ ունի առողջական խնդիրներ։ Տիգրանի ու Աղավնիի փոքր աղջկան ևս պետք է բժշկական աջակցություն։ Նրա մոտ հայտնաբերվել է ժառանգական հիվանդություն, որը տարիքի հետ զարգանում է։
Ընտանիքի առողջական նաև սոցիալական խնդիրների պատճառով նրանց նպատակները մնացել են անկատար։