redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Սեդրակյանների բազմազավակ ընտանիքը ապրում է Նոր Խարբերդի տնակներից մեկում, որը տարածքով շատ փոքր է և չի բավականացնում նրանց։ Երիտասարդ ամուսինները իրենց բարեկամների հետ միասին կարողացել են ստեղծել տարրական պայմաններ, սակայն այդ ամենը ավարտին հասցնելու համար նրանք ունեն օգնության կարիք՝ մասնավորապես շինանյութի տեսքով։ Նրանց սոցիալական ու հատկապես առողջական խնդիրները մեկը մյուսին հաջորդում են ու երիտասարդ ընտանիքին կանգնեցնում փակ դռների առաջ։
Տան հայրը՝ Արամը անցած տարի ունեցել է բարդ ու վտանգավոր վիրահատություն, որի հետևանքները մինչև այսօր էլ նկատելի են։ Աշխատանքով պայմանավորված նա չի կարողանում հետևել առողջությանը, բայց այդ խնդիրները օրեցօր բարդանում են։
Նրանց ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ անդամը, սակայն Արամի կինը ևս ունի առողջական խնդիր։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նա չի ստանում համապատասխան բուժում, սակայն այդ խնդիրն ու հղիությունը գրեթե անհամատեղելի են։