redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ապրելով Արցախում, Ամալյան լսեց, որ փոքր աղջկա ընտանիքը քանդման եզրին է ու թողնելով անելիքները, եկավ Հայաստան, իսկ ժամանակ անց իմացավ, որ հետ ճանապարհ դեպի Արցախ այլևս չունի: Ամալյան վարձակալած բնակարանում, պատերազմից հետո կացարան տրամադրեց նաև Արցախից վերադարձած ավագ աղջկա ընտանիքին: Տան անդամների ավելանալով ավելացան նաև հոգսերն ու ֆինանսական խնդիրները: Իր շուրջը հավաքելով ընտանիքի անդամներին Արցախից Հայաստան վերդարձած Ամալյան հայտնվել է 10 հոգանոց ընտանիքի կենտրոնում, որտեղ բոլորի թև ու թիկունքը այսօր միայն նա է: