redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617010 տարի առաջ, երբ Ռիման դեռ 20 տարեկան էր, հանդիպեց Սեդրակին՝ նկատեց և չնկատելու տվեց։ Պատահական հանդիպումները, կարճ ժամանակ անց դարձան անհրաժեշտություն և ստիպեցին զույգին կյանքը շարունակել համատեղ: Տասնամյակ անց Ռիման մեծացնում է 3 զավակներին, իսկ Սեդրակը օրեր ու գիշերներ է անցկացնում նույնիսկ տնից հեռու, օրվա հացի գումարը վաստակելու համար: Ամուսինների պնդմամբ փորձությունները զուգահեռ միշտ քայլում են նրանց կողքով: Նասոյանների ընտանիքում մշտական պայքարը՝ կիսատը լրացնելու, եկավ շարունակելու Ռիման երբ սեփական որոշումներին դեմ էին վերջինիս հարազատները:
![]()