Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Չգոհացնող փաստեր | Kisabac Lusamutner
https://www.youtube.com/watch?v=aHd-lq77RoQ
  • April 3, 2020

Չգոհացնող փաստեր

$ 5.00 DONATE NOW

Դավթյանների ընտանիքում 19 տարի է ինչ լռություն է տիրում և դա վշտի լռությունն է: Ընտանիքի որդին՝ Սերյոժա Դավթյանը ժամկետային զինծառայության ժամանակ 4 օր մնացել է ձնահոսքի տակ և մահացել է: Սա պաշտոնական տվյալն է, բայց ծնողները իրենց ձեռքի տակ ունեցած փաստերը համադրելով եկել են այն եզրահանգման, որ իրականությունը թաքցվում է և դեպքը տեղի է ունեցել այլ կերպ, իսկ իրական մեղավորները մինչև այսօր չեն պատժվել: Ծնողների խոսքով նրանք դեպքից մի քանի օր առաջ խոսել են իրենց որդու հետ և Սերյոժան ասել է, որ իրեն այստեղ վտանգ է սպառնում: 19 տարի շարունակ Մարտիրոսն ու Հասմիկը վախեցել են ու լռել, բայց այսօր նրանք պատրաստ են իրենց անարձագանք ձայնը բարձրացնելու: