redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Երիտասարդ տարիքում ատլետիկայի չեմպիոնուհի Աննան դեմ գնաց ծնողներին, հրաժարվեց սպորտից հանուն իր ամուսնու՝ Վրեժի։ Փողոցում պատահական հանդիպումը որոշիչ էր։ Վրեժն ու Աննան ոչինչ հաշվի չառան ու որոշեցին հետագա կյանքը ապրել միասին։ Այսօր նրանք արդեն 5-ն են։
Եգանյանների ընտանիքը ապրում է Վանաձորի տնակներից մեկում, որտեղ պայմանները անբարենպաստ են, իսկ մշտական աշխատանքի բացակայությունը թույլ չի տալիս դրանք բարելավել։ Ընտանիքի հայրը չի կարողանում ծանր ֆիզիկական աշխատանք անել, քանի որ 15 տարեկանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքները դեռ նկատելի են։ Չնայած այս ամենին և անտեսելով առողջական խնդիրները Վրեժն ու Աննան պայքարում են հանուն իրենց երեխաների երազանքի․ այն է ապրել երազած տնակում։