redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61311988թ-ի երկրաշարժի հետևանքները մինչև այսօր Էյրամջյանների ընտանիքում նկատելի են։ Փլատակների տակից դուրս գալուց հետո երեխաների մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել։ Այսօր նրանք չափահաս են, սակայն ունեն հատուկ խնամքի կարիք և դրանով զբաղվում է իրենց 71-ամյա մայրը՝ Նելլին։
Ընտանիքի ամենակրտսեր անդամը ունենալով առողջական խնդիրներ երեխա է ունեցել, բայց չգիտի, թե ով է երեխայի հայրը։ Ընկերուհին հրավիրել է Լիդային իրենց տուն, որտեղ եղել են նաև տղաներ։ Լիդայի բաժակի մեջ ինչ-որ բան են լցրել և նա քնել է։ Որոշ ժամանակ անց պարզել է, որ երեխայի է սպասում։
Լիդայի տղան ևս ունի լուրջ հոգեկան խնդիրներ։ Նրա պահվածքը հաճախակի անկառավարելի է դառնում, հարվածում է բոլորին, բժիշկների խոսքով էլ ունի մտավոր հետամնացություն։