Քարակերտ գյուղում ապրող ամուսիններ Գրիգոր Պողոսյանը և Արմինե Ներսիսյանը 2018 թ օգոստոսի 9 –ին վերադառնում էին մթերքի փոխանակումից, սակայն մեքենան դուրս եկավ երթևեկելի գոտուց և բախվեց քարերին։ Մինչև ավտովթարը Գրիգորը կարծում էր, որ միայնակ, բայց կլուծի բոլոր խնդիրները, սակայն ավտովթարից հետո գամվեց անկողնուն, իսկ խնդիրները մնացին չլուծված ։ Պողոսյանների յոթ հոգանոց ընտանիքում միակ աշխատողը այսօր Գրիգորի քույրն է Նարինեն։