redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Վերջին 10 տարիններին, բուժաշխատող Լորան իր ծառայությունն է մատուցել Պաշտպանության Բանակին և իր պնդմամբ, սեփական կյանքի գնով հազարավոր կյանքեր է փրկել: 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Լորան ցավը սրտում խեղդելով, մեծ դժվարությամբ հեռացավ հայրենի դարձած Իվանյան գյուղից, որտեղ ստեղծել էր բարեկեցիկ կյանքի համար ամեն ինչ: Լորան հպարտ է, որ իր ծառայությունը կատարել է կարելի է ասել անթերի ու այսօր պարզ ճակատով կարողանում է խոսել իր ու իր նման բազմաթիվ բուժաշխատողների մասին, որոնք մարտի դաշտում կատարել են ամեն հնարավորը փրկելու մեր տղերքին: