redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617064-ամյա Ջուլիետան շատ լավ է հիշում այն օրերը, երբ վերջինիս ստիպողաբար կնության էին տալիս։ Պարտադրված ամուսնության դժվարություններին չդիմանալով, Ջուլիետան կարճ ժամանակ անց հղի վիճակում վերադարձավ հայրական տուն: Ջուլիետայի չստացված ամուսնությունից հետո, նրա որդու կյանքն էլ նույն կերպ դասավորվեց, բաժանումից հետո 3 երեխաների հայրը կյանքը շարունակեց նոր կողակցի Մարինեի հետ և ևս 4 զավակ ունեցավ: Չստացված ամուսնությունների և նախկին հարաբերությունների մեջտեղում Մկրտչյանների սոցիալական վիճակն է և ընտանիքը մի կերպ է կարողանում օրվա հաց վաստակել: