redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Սարի թաղի 28-րդ փողոց թիվ 5 հասցեում են ապրում Նիկոլայ Սիմոնյանի ժառանգները: Սիմոնյան եղբայրների և նրանց ընտանիքի անդամների միջև պայքար սկսվեց 2015 թվականին, երբ մահացավ վերջիններիս միջնեկ եղբայրը՝ Սարգիսը: Նրանք այսօր թշնամիների նման պայքարում են տան յուրաքանչյուր քառակուսուն տեր դառնալու համար: Ժառանգություն մնացած անշարժ գույքը նախ բաժանվեց 2 հարկի, հետո 2 մուտքի, իսկ հարազատ եղբայրների միջև վեճը փոխակերպվեց վիրավորանքների ու նույնիսկ բռունցքների: Սիմոնյանների ընտանիքում առավոտը սկսվում է հայհոյանքներով ու ավարտվում ծեծով կամ ոստիկանության հերթական այցով, սակայն այդպես էլ տունը կիսել եղբայրների միջև չի հաջողվում։
Simonyanneri eghbayrutyuny, simonyannneri expayrutyuny, Սիմոնյանների <<եղբայրություն>>, սիմոնյանների եղբայրություննը