redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Արմեն Գևորգյանին չկանգնացրեցին ապագա կնոջ առողջական խնդիրներն ու նա որոշում կայացրեց ամուսնանալ Լյուդմիլա Թելունցի հետ։ 24-ամյա Լյուդմիլան 7 տարեկանից ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ 28-ամյա Արմենի խոսքերով, կնոջը շատ է սիրում և պատրաստ է ամեն ինչ անել նրա ու իրենց երեխաների համար։ Գևորգյաններն իրենց երկու երեխաների 3 տարեկան Յուրայի և 1.5 տարեկան Ռուզաննայի հետ ապրում են վարձով։ Շուտով լույս աշխարհ կգա Արմենի ու Լյուդիմլայի երրորդ երեխան։ Մի քանի օրից ընտանիքը ստիպված կլինի լքել նաև այս տունը։