redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617048-ամյա Սոխակը 16 տարեկանում ծնողների որոշմամբ ընտանիք կազմեց, սակայն ամիսներ անց հասկացավ, որ կողակցի հետ չի ցանկանում ապրել: Սոխակը ասում է, որ կողակիցը հոգեկան հիվանդ է եղել, և դա է եղել բաժանման պատճառը: Ամուսնալուծությունից տարիներ անց Սոխակը նոր կողակից գտավ և նրա հետ ընտանիք կազմելու որոշում կայացրեց` երկու զավակ ունեցավ և չնայած ընտանիքում առկա խնդիրներին շարունակեց կյանքը նրա հետ: Այսօր արդեն ամուսնու մահից և դստեր ամուսնությունից հետո Սոխակն ու նրա 13 ամյա որդին միայնակ են ապրում իրենց փոքրիկ տնակում: