redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617065-ամյա Զարվարդ Թովմասյանն իր բազմադամ ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանվելուց հետո կյանքը շարունակում է Հրազդան քաղաքում՝ վարձակալած տանը: Իրենց հոգսերն ու առողջական խնդիրները շալակած այս ընտանիքը նոր միջավայրում փորձում է մոռանալ կորուստների և ապրած ցավի մասին, սակայն սոցիալական դժվարությունները նոր խնդիրների առաջ են կանգնեցնում այս ընտանիքին: Զարվարդը մի ամբողջ պատմություն թողեց Վանք գյուղում, իսկ հետո արցունքն աչքերին հեռացավ այնտեղից բռնելով գաղթի ճամփան: