redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Անահիտն ու Պետրոսը հանդիպեցին այն ժամանակ, երբ երկուսն էլ անցյալում ունեին չստացված ամուսնություններ, սակայն որշում կայացրեցին միասին ապրել։ Պետրոսի մահից հետո Անահիտը պնդում է, որ ամուսնու հարազատները նրան դուրս են վռնդել այն տանից, որտեղ ապրել են կողակցի հետ իրենց համատեղ տարիները։ Պետրոսի տունը վառվելուց հետո մարեցին նաև Անահիտի շանսերը այդ տանը նորից բնակվելու և այսօր նա մնացել է իր խնդիրների հետ միայնակ։