redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702018 թվականի ավտովթարից առաջ ու հետո Արմանի ապրելակերպը հիմնովին տարբերվում է։ Այդ դժբախտ պատահարից հետո նրա մոտ առողջական խնդիրները մեկը մյուսին հաջորդում են, իսկ անտանելի գլխացավերը օրվա անբաժանելի մասն են կազմում։
Մինչև 2018-ի ավտովթարը Այվազյանների ընտանիքի միակ աշխատող ձեռքը Արմանն էր, սակայն հիմա պարզապես հնարավոր չէ համատեղել նրա առողջական վիճակն ու աշխատանքը, ուստի ստիպված աշխատում է նրա եղբայրը, որը ևս ունի խնդիրներ։ Արմանի եղբոր՝ Արտյոմի աշխատավարձով ընտանիքը հազիվ կարողանում է գնել համապատասխան դեղերը, սակայն լինում են օրեր, որ դրանց բացակայության պատճառով Արմանը չի ընդունում այդ դեղերը։
32 ամյա Արման Այվազյանը շտապ վիրահատության կարիք ունի, քանի որ նրա վիճակը օր օրի վատթարանում է, սակայն ընտանիքի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս անելու դա։