redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Իր տան մի սենյակում, բայց ոչ տան տիրոջ կարգավիճակում արդեն մի քանի տարի ապրում է 83-ամյա Լուսիկ Գալստյանը: Տան տիրոջ մեծահոգության շնորհիվ Լուսիկը չի հայտնվել դրսում, բայց շուտով նա ստիպված կլինի ազատել բնակարանը: Տիկին Լուսիկի խոսքերով՝ դստեր որդին չարաշահեց իր վստահությունը և օր ծերության թողեց անորոշության մեջ: Իրենից գաղտնի թոռը վաճառեց բնակարանը և վերցնելով տան համար ստացած գումարը՝ անհետացավ: Այսօր այս տարեց կինը ապրում է միայնության մեջ լքված հարազատներից, որոնց անարդար վերաբերմունքի զոհն է դարձել: