redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6131
11 տարի Հեղինեն հանդուրժել է ամուսնու վատ վերաբերմունքը իր նկատմամբ ու հանուն 3 երեխաների մնացել է ամուսնու կողքին, բայց հիմա նա հեռացել է իր տղամարդուց ու երեք երեխաներից երկուսի հետ ամեն օր փախեփախ է անում ամուսնուց։ Նրա պնդմամբ՝ հայրը հոգ չի տանում իր որդու մասին ու անչափահաս տղան հոր ու նրա ընկերների հետ հավասար գրեթե ամեն օր ալկոհոլ է օգտագործում, բայց մոր օրինական ճանապարհով երեխային վերցնելու բոլոր փորձերը մինչև այժմ ձախողվել են։
Այս պատմության երրորդ կողմը՝ ընտանիքի վարձակալած տան տերն ու հարևանները այլ բան են պնդում։ Նրանք այս պատմության մեղավոր են համարում 33ամյա Հեղինեին ու պահանջում են զրկել նրան մայրական իրավունքներից։