redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Մինչև Գայանեի ամուսնու սպանությունը երկու եղբայրների ընտանիքները ապրել են մեկ հարկի տակ ու առանց խնդիրների։ ՌԴ-ում տեղի ունեցած սպանությունից հետո հարաբերությունները լարվեցին ու սկսվեց անհաշիվ դատական գործընթացները։ Իրավիճակը բարդացավ այն աստիճան, որ եղբայրը եղբոր ընտանիքի երեխաներին զրկեց հայրական տան դուռը բացելու իրավունքից։ Սիմոնյանների ընտանիքի խնդրին Ագարակավան համայնքում բոլորն են ծանոթ։ Տեղյակ են որ ընտանիքը ապրելու տեղ չունի, և համայքի բնակիչներից մեկն էլ ժամանակավոր կացարան էր տրամադրել, բայց հիմա նրանց առաջ այդ տան դռները ևս փակվեցին, քանի որ տան տերը ցանկանում է վերանորոգել իր տունը։ Գայանեն ու իր երեխաներն էլ ստիպված են լքել բնակարանը։