redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Գայանեի ամուսնական կյանքը սկսվեց սկեսուրի վարձակալած տանը, սակայն որոշ ժամանակ անց, ամուսնու՝ Գագիկի հետ հեռացան այնտեղից, ավելի լավ կյանքով ապրել հույսով: Այսօր արդեն 6 անչափահաս երեխաների մայրը կրկին սկեսուրի վարձակալած տանն է, սակայն այստեղ էլ նրանց սպառնում է դրսում հայտնվելու վտանգը: Ամուսնու հետ համատեղ կյանքը Գայանեն սկսեց դժվարություններով և մինչ օրս դժվարություններն ուղեկցում են նրանց, օր օրի ավել ծանր հետևանքներ թողնելով զույգի կյանքում: