redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61701991 թվականին Տավուշ գյուղում, թշնամու գրադի հրթիռները հողին հավասարեցրեցին Սուրենի հայրական տունը, որտեղ ապրում էր վերջինիս բազմանդամ ընտանիքը: Պայթյունից արդեն 30 տարի է անցել, սակայն Սուրենին մինչ օրս չեն փոխհատուցել կորցրածը, որի պատճառով էլ Սուրենն ապրում է համագյուղացու քանդված տանը: Ոչ միայն քանդվեց Սուրենի տունն, այլ նաև ժամանակի ընթացքում քանդվեց նրա ընտանիքն ու տղամարդը միայնակ մնաց առողջական խնդիրների հետ: Այս տարինների ընթացքում Սուրենի ուժերն արդեն չեն հերիքում, որ քարը քարին կարողանա դնել և ստեղծի իր փոքրիկ կացարանը: