redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702011 թվականին Արմենուհին ու Հմայակը վաճառեցին Երևանում գտնվող բնակարանն ու տեղափոխվեցին Արցախի Հանրապետության՝ Արծվաշեն գյուղ, որտեղ սկսեցին կառուցել իրենց շենը: Ընտանիքը տարիների ընթացքում հասցրել էր գրեթե ամեն բան ստեղծել՝ մեքենա, տուն, հողամաս:Սակայն ընտանիքի խաղաղ առօրյան ընդհատվեց պատերազմի սկսելուն պես: Արդեն պատերազմում փորձ ունեցող Հմայակը սեպտեմբերի 27-ին միանգամից հասկացավ, թե ինչ է իրականում կատարվում և նախապատրաստելով ընտանիքին, մեկնեց ռազմաճակատ։ Պատերազմի ժամանակ առաջացած առողջական խնդիրների բուժումը կիսատ թողնելով, Հմայակը փորձում էր կացարան գտնել, որպեսզի ընտանիքը չմնա դրսում:
![]()
Օջախս տարան, օջախս տարան, Արծվաշեն, Արցախ, Ojakhs taran, ojakhs taran, They took my hearth