redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Անուշի ամուսինը մեկնեց Ռուսաստան արտագնա աշխատանքի ու այնտեղ փոխարինող գտավ կնոջը։ Անուշն էլ չհանդուրժեց այդ ամենը ու 2 անչափահաս երեխաների հետ լքեց ամուսնու հայրական տունը։ Հիմա նրանք ապրում են Ջրվեժ համայնքի վարձակալած բնակարանում։ Պայմանները անբարենպաստ են, պատերը՝ խոնավ։ Անուշի կողքին ոչ ոք չկա, միայն իր 2 զավակներն են, որոնց համար մայրը ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի այն մանկությունը, որը նա միշտ պատկերացրել է իր երեխանների համար։ Մայրը շատ հաճախ ստիպված է լինում երեխաներին մենակ թողնել տանը, քանի որ պետք է աշխատի, որ կարողանա հոգալ ընտանիքի հոգսերը։