redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ամուսնու տնից՝ հայրական տուն, հայրական տնից հարևանի, իսկ հարևանի տնից սեփական թոնրատուն: Հենց այսպես է ապրում վերջին ամիսներին 45-ամյա Էմմա Խուդոյանը: 2022 թվականի օգոստոս ամսին Էմմա Խուդոյանի և ամուսնու հերթական վեճից հետո ամուսինն Էմմային տանից դուրս հանեց:Ինչպես չորս չափահաս զավակների մայրն է ասում, սեփական տան դռները կողակցի և նրա ընտանիքի թեթև ձեռքով փակվել են իր առաջ և միակ կացարանը՝ հարազատ տանը կից թոնրատունն է դարձել: