• June 22, 2021
  • Արտաշատ, Մխչան

Անցյալ անկատար:Օգնություն

Արարատի մարզի Մխչյան համայնքում է ապրում Մկրտչյանների ընտանիքը: 40 տարեկանում կատարվեց Նշանի ու Մարիամի բաղձալի երազանքը, ծնվեց նրանց արու զավակը՝ Հայկը։ Մարիամը չի աշխատում, քանի որ տղային խնամող չկա: Մանկական ուղեղային կաթվածով որդու համար ծնողները ոչինչ չեն խնայում։ Նշանը մշտական աշխատանք չունի, երբեմն բանվորական տարբեր աշխատանքներ է կատարում:  Մկրտչյանները շատ շոյված ու զգացված էին մեր այցից: Բելգիայում ապրող Արմինե Գասպարյանը թողարկումը դիտելուց հետո փորձել էր իր փոքրիկ աջակցությունը ցուցաբերել ընտանիքին: Որդու առողջական խնդիրնրից բացի, մոտ 30 տարի է ինչ Նշանը պայքարում է, որպեսզի սեփականության իրավունք ձեռք բերի Մխչյան գյուղի այն հողատարածքի նկատմամբ, որտեղ արդեն կառուցել է իր փոքրիկ կացարանը։ Նշանի խոսքով, եթե լուծվի հողատարածքի խնդիրը ապա ինքի իր աշխատանքով տուն կկառուցի ու հողամասը կմշակի: Ընտանիքը սպասում է պատկան մարմինների որոշմանը ու հողամասի օգտագործման թուլտվությանը:

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ

Կարդալ պատմությունը՝

Անցյալ անկատար