redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Արարատի մարզի Մխչյան համայնքում է ապրում Մկրտչյանների ընտանիքը: 40 տարեկանում կատարվեց Նշանի ու Մարիամի բաղձալի երազանքը, ծնվեց նրանց արու զավակը՝ Հայկը։ Մարիամը չի աշխատում, քանի որ տղային խնամող չկա: Մանկական ուղեղային կաթվածով որդու համար ծնողները ոչինչ չեն խնայում։ Նշանը մշտական աշխատանք չունի, երբեմն բանվորական տարբեր աշխատանքներ է կատարում: Մկրտչյանները շատ շոյված ու զգացված էին մեր այցից: Բելգիայում ապրող Արմինե Գասպարյանը թողարկումը դիտելուց հետո փորձել էր իր փոքրիկ աջակցությունը ցուցաբերել ընտանիքին: Որդու առողջական խնդիրնրից բացի, մոտ 30 տարի է ինչ Նշանը պայքարում է, որպեսզի սեփականության իրավունք ձեռք բերի Մխչյան գյուղի այն հողատարածքի նկատմամբ, որտեղ արդեն կառուցել է իր փոքրիկ կացարանը։ Նշանի խոսքով, եթե լուծվի հողատարածքի խնդիրը ապա ինքի իր աշխատանքով տուն կկառուցի ու հողամասը կմշակի: Ընտանիքը սպասում է պատկան մարմինների որոշմանը ու հողամասի օգտագործման թուլտվությանը:
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝