Մարմար Ադամյանը իր 5 երեխաների հետ ապրում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Մարմարի խոսքերով, բախտը չբերեց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տղամարդու հարցում: Առաջին տղամարդուն՝ Արմենին պարգևեց 8 երեխա, որոնցից 5-ը մահացան սովից։ Ողջ մնացած 3 երեխաների հետ Մարմարը երկրորդ անգամ փորձեց կյանքի ուղեկից գտնել։ Այսօր Մարմարն իր երեխաների հետ ապրում է հայրական տանը։ Ընտանիքի հոգսերը հոգում է 19-ամյա Միհրանը, որը չնայած իր առողջական խնդիրներին բանվոր է աշխատում ամսական ստանալով 30․000 դրամ: 43-ամյա Մարմար Ադամյանի հնչեցված խոսքերը հունից դուրս հանեցին ամուսնուն։ Արմենի պնդմամբ Մարմարը ոչ թե սովից է փախել, այլ ստից ու կեղծիքից, որ ուղեկցել են իրենց ողջ ամուսնության ընթացքում։