redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Մարմար Ադամյանը իր 5 երեխաների հետ ապրում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Մարմարի խոսքերով, բախտը չբերեց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տղամարդու հարցում: Առաջին տղամարդուն՝ Արմենին պարգևեց 8 երեխա, որոնցից 5-ը մահացան սովից։ Ողջ մնացած 3 երեխաների հետ Մարմարը երկրորդ անգամ փորձեց կյանքի ուղեկից գտնել։ Այսօր Մարմարն իր երեխաների հետ ապրում է հայրական տանը։ Ընտանիքի հոգսերը հոգում է 19-ամյա Միհրանը, որը չնայած իր առողջական խնդիրներին բանվոր է աշխատում ամսական ստանալով 30․000 դրամ: 43-ամյա Մարմար Ադամյանի հնչեցված խոսքերը հունից դուրս հանեցին ամուսնուն։ Արմենի պնդմամբ Մարմարը ոչ թե սովից է փախել, այլ ստից ու կեղծիքից, որ ուղեկցել են իրենց ողջ ամուսնության ընթացքում։