redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո հոգեբաններն էլ իրենց ճակատում են կռիվ տալիս, որպեսզի պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին վերադարձնեն բնականոն կյանքին։ <<Ժեստ>> հոգեբանական կենտրոնը հյուրընկալեց Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի մասնակից ընտանիքներին։ Տարիներ շարունակ կենտրոնը անվճար հիմունքներով աշխատում է հաղորդման շահառու ընտանիքների հետ։ Հատուկ մանկավարժ Ժենյա Գևորգյանը ընդունել էր փոքրիկներին ու հատուկ խաղերի և վարժությունների միջոցով փորձում էր հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները։ Արդեն երկու տարի է ինչ կենտրոն է հաճախում Հենրիկ Ռուբենյանը։ Հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով, այցերից հետո Հենրիկի մոտ բավականին լավ հաջողություններ են գրանցվում: Նշենք նաև, որ հոգեբանի հետ համատեղ աշխատել է նաև սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։ <<Ժեստ>> հոգեբանական կենտրոնի անձնակազմը բացի հոգեբանական աջակցություն ցուցեբերելուց, չէին մոռացել երեխաների օրը տոն դարձնելու մասին: Ռուդիկ Հարոյանի անվան <<Մասունք>> ավանդական երգի պարի համույթի անդամները երեխաներին ծանոթացրեցին հայկական խաղիկներին, երգերին ու խաղերին: Իսկ վերջում ինչպես միշտ երեխաներին ու նրանց ծնողներին կենտրոնի կողմից հանձնվեցին նվերներ։
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ