Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Ծանր պայմաններ | Kisabac Lusamutner
  • May 7, 2018

Ծանր պայմաններ

 

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղու է ապրում Շողիկ Ավետյանը ու նրա երեխաները։ Ամուսնությունից 12 տարի անց Շողիկ վերցրեց իր երեխաներին՝ Վանյային և Անիին ու վերադարձավ հայրական տուն։ Բաժանվելուց հետո ամուսինը Գագիկը ոչ մի անգամ չի հետաքրքրվել երեխաներրի որպիսությամբ։ Արդեն երկու տարի է ինչ Շողիկը 16-ամյա դստեր՝ Անիի ու 18-ամյա Վանյայի հետ հայրական տանից տեղափոխվել է համայնքին պատկանող վագոն տնակ, որը զուրկ է բոլոր տեսակի կոմունալ հարմարություններից: Շողիկին օգնում են ծնողները, բայց միշտ չէ, որ կարողանում են աջակցեն աղջկան ու թոռներին: Շողիկը, աշխատում է գյուղի դիզայնի խանութներից մեկում: Օրական ստանում է 2000 դրամ աշխատավարձ: Մեր այցը շատ ուրախացրեց տիկին Շողիկին։ Ընտանիքի համար հագուստ և սննդամթերք էինք տարել: Ընտանիքը հույս ունի, որ մի օր բախտը իրենց էլ կժպտա և կկարողանան դուրս գալ ստեղծված ծանր կենցաղային պայմաններից։