redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170ԱՄՆ ում բնակվող Տեր-Պետրոսյան ու Սիմոնյան ընտանիքները որոշել էին օգնել Հայաստանում ապրող անապահով ընտանիքներին։ Արմավիրի մարզում ապրող Անդրեյ Ներսիսյանը նշում է, որ այս ամենը խիստ անհրաժեշտություն է իր ընտանիքի համար: Արտյոմը, Նաիրին, Կարենը,Ալիկը և Տիգրանը ուրախ ուրախ բացեցին նվերները ու սկսեցին խաղալ խաղալիքներով։ Ընտանիքի անդամները ոգևորված, չթաքցնելով ուրախությունը լցնում էին դատարկ սառնարանը մթերքով։
ԱՄՆ ում բնակվող Տեր-Պետրոսյան ու Սիմոնյան ընտանիքները որոշել էին օգնել նաև Բաբայաններին։ Տրամադրված գումարով նրանց համար սնունդ էինք գնել՝ ձավարեղեն, ձեթ, յուղ, քաղցրավենիք: Ընտանիքի անդամները մեկը մյուսին օգնելով ներս էին տանում նվերները, ոգևորված բացում և հուզմունքը չթաքցնելով շնորհակալություն էին հայտնում ուշադրության և իրենց չմոռանալու համար։ Ընտանիքում մեծացող փոքրիկները հատկապես ուրախացել էին խաղալիքների համար։
Գեղանիստ գյուղում իրենց երեք անչափահաս թոռների հետ ապրում են Ֆենյա և Սերգեյ Բաբայանները։ Հարսի հեռանալուց հետո թոռնիկների խնամքով զբաղվում են տատիկն ու պապիկը։ 56-ամյա տիկին Ֆենյան զբաղվում է ոչ միայն թոռների խնամքով, այլ նաև մտածում է թե ինչպես օրվա հաց վաստակել: Տիկին Անիկը երեխաների համար տարելի էր գրենական պիտույքներ, պայուսակներ, հիգենայի պարագաներ ու սննդամթերք, քաղցրավենիք ու խաղալիքներ ամենն, ինչ անհրաժեշտ է ամենօրյա հոգսը թեթևացնելու համար:
69-ամյա Անժելան իր երազած համերաշխ ընտանիքն ունի, սակայն հաճախ սոցիալական խնդիրների պատճառով չի կարողնում հանգիստ քնել: Տիկին Անիկը դատարկաձեռն չէր այցելել մեր հաղորդման մասնակիցներին, մեծ քանակությամբ սնունդ, քաղցրավենիք ու էլի շատ նվերներ՝ ընտանիքը անակնկալի էր եկել։
Հուզմունքը շատ էր տպավորություններն առատ։ Ընտանիքներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները և դրանց լուծման իր ճանապարհնրը։